Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում։
«Առաջարկում եմ Ռուբենին` հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, և այդ իրադարձությունը դարձնել պատմական»։ Այս մասին «Անթալիայի դիվանագիտական ֆորում 2024»-ի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և կապ Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը իր ելույթում ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչը։
Նա առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Երեւանում։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ այդ հարցը կարող է քննարկվել և որոշվել մինչև երեկո։