Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելը շատ կարևոր է, քանի որ այն հիմք կստեղծի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի բարգավաճման համար։
Այս մասին Անթալիայում Դիվանագիտական III ֆորումի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և կապ Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Ուստի մենք Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում ենք իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ»,- ասել է նա։
Ըստ նրա՝ խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը նշանակում է համապարփակ կարգավորում, որը կընդունվի բոլոր կողմերի կողմից։