Հետևեք մեզ։

Դիտարկում ենք Թուրքիայի ներուժը՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Կլաար

14:17, 01 մարտ 2024
Դիտարկում ենք Թուրքիայի ներուժը՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար. Կլաար

Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ դրանով իսկ ուժեղ խթան հաղորդելով ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունացմանը։

Այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Խաղաղությունը, զարգացումը և կապը Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ 

«ԵՄ-ն երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Նպատակը պետք է լինի՝ խոսել իրար հետ և կայուն համագոյակցության հասնել՝ սահմանազատմամբ ու սահմանագծմամբ, սահմանների ճանաչմամբ։ Այն պետք է ներառի ու ապահովի սահմանների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանին։

Ուզում եմ ընդգծել, որ եվրոպական երկրները, այդ թվում՝ ԵՄ-ն, Գերմանիան, աջակցել են հարաբերությունների կարգավորման առաջարկներին և պատրաստ են աջակցել դրանց ապագայում։ Մենք նաև դիտարկում ենք Թուրքիային և նրա առաջնորդական ներուժն այս տարածաշրջանում (Հարավային Կովկասում-խմբ.) խաղաղության հասնելու համար»,- ասել է նա։