Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Խաղաղությունը, զարգացումն ու կապը Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք» տերմինին։
«Ինչո՞ւ է Հայաստանն իր նախաձեռնությունն անվանել «Խաղաղության խաչմերուկ». մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը լինի այդպիսին, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
Երբ խոսում ենք ՀՀ տարածքի մասին, ՀՀ-ում չկա Զանգեզուր անվանումով որևէ տարածքային միավոր։ Հայաստանը երբևէ չի համաձայնել Ադրբեջանին ինչ-որ միջանցքներ տրամադրել ՀՀ տարածքով»,- նշել է Ռուբինյանը։