Անթալիայում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ նախարարների հանդիպմանը քննարկված հարցերի թվում են եղել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը և տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպել էր իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։