Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով «ուշագրավ զարգացում՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով»
«Վկան հայտարարում է, որ նախաքննական ցուցմունքը ինքը չի գրել. «Իրանք ինչ էին գրել՝ ես չգիտեմ. առանց կարդալու եմ ստորագրել»,- գրել է Մելիքյանը։
Նշենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է նախորդ տարվա հուլիսի 15-ին։ Դատարանում ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չէր հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:
Նա պահվում էր անազատության մեջ նախորդ տարվա մայիսի 17-ից: Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր: