Հետևեք մեզ։

Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Հաքան Ֆիդան

16:43, 01 մարտ 2024
Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Հաքան Ֆիդան

Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը խոսել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

 

Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը և որ դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ։

 

Նախարարը ընդգծել է, որ «Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար»։