Հետևեք մեզ։

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից ներկրվող խավիարի մեջ բսկտերիաներ է հայտնաբերել

16:57, 01 մարտ 2024
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից ներկրվող խավիարի մեջ բսկտերիաներ է հայտնաբերել

Ռոսսելխոզնադզորը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում բակտերիաներ է հայտնաբերել Հայաստանից ներկրվող կարմիր խավիարի և Բելառուսից ներկրվող մսամթերքի մեջ։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» ծառայությունը, հայկական Max Fish ընկերության կարմիր խավիարի մեջ կոլիֆորմ բակտերիաներ են հայտնաբերվել։ Այդ կապակցությամբ որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել այս ձեռնարկությունից խավիարի մատակարարման համար։

Բացի այդ, բելառուսական «Բելֆուդ փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից արտադրված մսի պահածոներում հայտնաբերվել են հակաբակտերիալ դեղամիջոցներ՝ կետոպրոֆեն, մելոքսիկամ և ֆլունիքսին: Ըստ կանոնակարգի՝ նման դեղամիջոցների առկայությունը պահածոների մեջ չի թույլատրվում։

Ռոսսելխոզնադզորը որոշել է ներդնել այս ձեռնարկության արտադրանքի ուժեղացված լաբորատոր հսկողություն։