Հետևեք մեզ։

Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը․ քննարկվել է հարաբերությունների կարգավորման գործընթացը (լուսանկարներ)

19:56, 01 մարտ 2024
Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը․ քննարկվել է հարաբերությունների կարգավորման գործընթացը (լուսանկարներ)
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:
 
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի: