Հետևեք մեզ։

Մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագիր ենք կնքել․ 2021-ից հետո Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96%-ից հասել է 10%-ից էլ քիչ․ Արմեն Գրիգորյան

23:12, 01 մարտ 2024
Մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագիր ենք կնքել․ 2021-ից հետո  Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96%-ից հասել է 10%-ից էլ քիչ․ Արմեն Գրիգորյան

Դիվերսիֆիկացիայի պահանջը շատ օբյեկտիվորեն է ստեղծվել, ինչպե՞ս է եղել, որ նման որոշում ենք կայացրել․ առաջինը՝ 2021 թվականից սկսած փորձել ենք զենք գնել Ռուսաստանից, պայմանագրեր ենք կնքել, բանակի համապարփակ բարեփոխման հայեցակարգ են մշակել ՌԴ-ի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումները իրականացնենք, բայց այդ բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա հարձակումներ են տեղի ունեցել մայիսին, նոյեմբերին և Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը, ոչ միայն անհրաժեշտ զենքը, այլ նաև գնված զենքը, և մենք սկսել են նոր գործընկերներ փնտրել։ Այս մասին Հանրայինում՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով հաղորդավարի՝ անվտանգության մասին հարցին։

 «Նոր գործընկերներից մեկը Հնդկաստանն է, վերջերս Ֆրանսիան է դարձել, ԵՄ տարբեր երկրներ, բազմաթիվ երկրների հետ սկսել ենք աշխատել։ Մի թիվ ասեմ․ 2020-ին Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության 96 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, 2021-ի հունվարից մինչ օրս մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագիր ենք կնքել տարբեր երկրների հետ, իհարկե սա տարիների համեմատություն չէ, այլ 2021-ի հունվարից սկսած։ Այդ պայմանագրերի մեջ Ռուսաստանի ծավալը 10%-ից էլ ցածր է կազմում։ Այսինքն, 96%-ից Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է 10%-ից էլ քիչ։ Սա օբյեկտիվ պատճառներով է տեղի ունեցել»,-ասաց ԱԽ քարտուղարը։