Հետևեք մեզ։

Մակունցը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի հետ

23:34, 01 մարտ 2024
Մակունցը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի հետ

Ս․թ․ փետրվարի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ։Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները։Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին աջակցության հնարավորությունները, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության ոլորտում ապագա քայլերը։