Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա-Մարիա Շմիդի հետ։
Այս մասին նախարարը կիսվել է «X» սոցցանցի իր պաշտոնական օգտահաշվում։
Գրառման մեջ Ջեյհուն Բայրամովը կոչ է արել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վերաբերյալ.
«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա բորբոքիչ հայտարարություններից՝ ադրբեջանա-հայկական խաղաղության և կարգավորման գործընթացին ավելի չվնասելու համար»։