Հետևեք մեզ։

Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

14:26, 02 մարտ 2024
Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի գործընկերներ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ այսօր Հայաստանում նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեէպանատան հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ​​ծառայության աշխատակիցներին և վետերաններին մաղթում ենք առողջություն, բարեկեցություն և մասնագիտական ​​նորանոր ձեռքբերումներ։

Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին»,-ասված է հայտարարության մեջ: