Հետևեք մեզ։

Անահիտ Ավանեսյանը մեկնել է ԱՄՆ (լուսանկարներ)

14:50, 02 մարտ 2024
Անահիտ Ավանեսյանը մեկնել է ԱՄՆ (լուսանկարներ)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով ԱՄՆ֊ում է։
Նախարարին ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Հյուպատոսության պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Սփյուռքում առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժիշկներ։
«Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք` համատեղ նոր կապեր ստեղծելու և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար։ Մենք ունենք տաղանդավոր բժիշկներ, նրանք մեծ թիվ են կազմում նաև ԱՄՆ-ում և մյուս երկրներում. նրանց համար Հայաստանը կարող ենք միասին դարձնել սովորելու, աշխատելու, փորձի փոխանակման վայր»,֊նշել է Անահիտ Ավանեսյանը։