Հետևեք մեզ։

Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը և լիովին վերականգնել դիվանագիտական ​​կապերը․ Ռուբինյան․ CNN Türk

16:19, 02 մարտ 2024
Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը և լիովին վերականգնել դիվանագիտական ​​կապերը․ Ռուբինյան․ CNN Türk

Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը և լիովին վերականգնել դիվանագիտական ​​կապերը, CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Երևանի հատուկ ներկայացուցիչ, Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
 
«Այսօր մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական ​​հարաբերությունների համար, և մենք այսօր պատրաստ ենք բացել սահմանը»,- ասել է նա։