Հետևեք մեզ։

Մակունցը հանդիպել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդի հետ, ինչպես նաև այցելել է Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան (լուսանկարներ)

14:24, 03 մարտ 2024
Մակունցը հանդիպել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդի հետ, ինչպես նաև այցելել է Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան (լուսանկարներ)
Ս.թ. մարտի 2-ին Լոս Անջելես աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, Հայաստան-սփյուռք գործակցության, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ:
 
Նույն օրը դեսպան Մակունցն այցելել է Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան, տնօրեն Սյուզի Օհանյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, որից հետո մասնակցել Ամերիկայի Հայ Աետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին:
 
Նիստի ընթացքում դեսպան Մակունցը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի ու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ուղղություններին, այնպես էլ՝ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին ու խաղաղության օրակարգին:
Նիստի ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: