Հետևեք մեզ։

Փոխքաղաքապետի գործով բժիշկներ են ձերբակալվել

18:47, 06 ապրիլ 2023
Փոխքաղաքապետի գործով բժիշկներ են ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեից Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունն առ այն, որ քրեական վարույթի շրջանակում այսօր նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։

 

Նշենք, որ ArmLur.am-ը  հայտնել է, որ խոսքը «Մեդլայն» բժշկական կենտրոնի 10 բժշկի մասին է։

 

Նշենք, որ անձինք ձերբակալվել են փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին առնչվող վարույթի շրջանակում։