Հետևեք մեզ։

Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ. Մխիթար Հայրապետյան (լուսանկարներ)

19:31, 03 մարտ 2024
Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ. Մխիթար Հայրապետյան (լուսանկարներ)

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, որին ներկա էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
 
Մտքեր փոխանակեցինք պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։ Խնդիրները բարդ են, բազմաշերտ ու շատ, սակայն վստահ եմ, որ պետության ջանքերի և առողջ համագործակցային միջավայրի շնորհիվ դրանցից շատերը լուծելի են ողջամիտ ժամկետներում։ Այդ նպատակով պայմանավորվեցինք այսօրինակ շփումները շարունակական դարձնել»։