Հայաստանը կմասնակցի ԱՄՆ գլխավորած զորավարժություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը:
Defender 23-ն ամենամյա զորավարժություն է՝ մոտ երկու ամիս տևողությամբ, դրանց անցկացումը գլխավորում են ԱՄՆ զինված ուժերը: Զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից:
Փոխխոսնակը հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցեն մոտ 9 հազար ամերիկացի զինվորական և 26 դաշնակից ու գործընկեր երկրներից մոտ 17 հազար զինծառայողներ: Զորավարժությունները կընդգրկեն եվրոպական 10 երկրների տարածք