Հետևեք մեզ։

Մարտի 8-ին Երևանում տրանսպորտով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու. Ավինյան

10:13, 04 մարտ 2024
Մարտի 8-ին Երևանում տրանսպորտով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու. Ավինյան

Մարտի 8-ին Երևանում հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար:  Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, մետրոպոլիտենով, MAN, Higer, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու»,-ատել է Ավինյանը։

Նա նշել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կառույցների՝ շուրջ 15.000 կին գործընկերներին կտրամադրվեն մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր։