Հետևեք մեզ։

«Պատրիկս Փեյսթրի» սրճարանը զավթել է մայթը․ Ավինյանը «տեսնում է», որ հետիոտնի անխոչընդոտ անցուդարձն ապահովված է (լուսանկարներ)

13:12, 04 մարտ 2024
«Պատրիկս Փեյսթրի» սրճարանը զավթել է մայթը․ Ավինյանը «տեսնում է», որ հետիոտնի անխոչընդոտ անցուդարձն ապահովված է (լուսանկարներ)

Ինչպես հայտնի է՝ Երևանի քաղաքապետարանն մայրաքաղաքի որոշ հատվածներում սրճարաններ է ապամոնտաժում, հիմնավորելով, թե դրանք խոչընդոտում են հետիոտնին, կանաչ տարածքներ են զբաղեցնում և այլն։

 
Hayastan.news-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, հասկանալու համար, թե ինչպես է ստացվում, որ Իսահակյան փողոցի «Պատրիկս Փեյսթրի» սրճարանի մոտից քայլելը ինքնաբուխ հերթափոխով է։


«1. Որքանով է սահմանված նորմերին համապատասխանում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում ՝ Իսահակյան 38 հասցեում, գործող սրճարանի տեղակայումը։
2. Երեւանի Կենտրոնում որքա՞ն պետք է լինի հետիոտնի համար նախատեսված մայթերի լայնությունը։
3. Ե՞րբ եւ ու՞մ կողմից է ձեռք բերվել, ո՞վ է թույլտվություն տրամադրել այդ հատվածում սրճարան կառուցելու համար։
4. Օղակաձեւ այգու ապամոնտաժված սրճանանների հատվածնե՞րն էին ավելի մեծ խոչընդոտ հանդիսանում հետիոտնի համար, թե՞ նշված սրճարանը։ Խնդրում եմ, հայտնել ըստ սահմանված չափերի, տարածքի լայնության»,-նշված հարցերին Երևանի քաղաքապետարանից պատասխանել են․

«Հանրային սննդի սեզոնային ծառայության կազմակերպման թույլտվությունները տրամադրվում են Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշմամբ սահմանված պահանջների համաձայն։


Երևան քաղաքի ավագանու վերը նշված որոշման հավելվածի 7-րդ կետի 1-ին մասի կարգավորումների համաձայն՝ հանրային սննդի սեզոնային ծառայության կազմակերպման համար տարածքը տրամադրվում է մայթի առավելագույնը 60%-ի չափով հատվածում, ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,8 մետր լայնությամբ ազատ անցուղին։ 1,8 մետր լայնության պահպանման պահանջը չի տարածվում տնտեսվարող սուբյեկտների դեպի Ա. Պուշկինի, Ա․ Թամանյանի և Մ. Սարյանի փողոցներ ուղղված ճակատային հատվածների վրա։


Ներկայացված սրճարանին հանրային սննդի սեզոնային ծառայության կազմակերպման թույլտվություն չի տրամադրվել՝ ներկայացված փաստաթղթերում առկա թերությունների պատճառով՝ տնտեսվարողին տալով հնարավորություն շտկել թերությունները: Բոլոր դեպքերում տնտեսվարողի առջև պահանջ է դրվել չխոչընդոտել հետիոտնի անցուդարձին , ինչը և ապահովվել է։


Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշման դրույթները չեն տարածվում Օղակաձև զբոսայգու և դրան հարող մայթերի վրա»։


Հայտնի չէ, թե Երևանի քաղաքապետարանն ինչպես նկատել, որ հետիոտնի անխոչընդոտ անցուդարձն ապահովված է։ Լուսանկարներում երևում է, թե որքան տարածություն է թողել տնտեսվարողը մայթին, իսկ երբ սրճարանի դուռը բացվում է,, ապա այդ նեղ միջանցնք  էլ է փակվում։

 Իսկ թե ինչո՞ւ չի ապահովում պատշաճ երթևեկություն, ենթադրությունները չափազանց շատ են։