Հետևեք մեզ։

Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

14:04, 04 մարտ 2024
Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-  նշված է որոշման մեջ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022 թվականի մարտի 14-ին,  փետրվարի 29-ին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում: