Հետևեք մեզ։

Մենք կտրականապես դեմ ենք Հարավային Կովկասում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների․ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

16:31, 04 մարտ 2024
Մենք կտրականապես դեմ ենք Հարավային Կովկասում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների․ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ Հարավային Կովկասում տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։ 

«Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների։ Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ընդգծեց Դենդիասը։