Մենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։
Այս մասին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հունաստանի Պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
«Բայց կարող են լինել նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- ասել է Նիկոս Դենդիասը։