Հետևեք մեզ։

Մեր 3 նախագահները գերեվարված են, նաև ՊԲ հրամանատարն ու էլի մարդիկ, որոնք 100%-ով վստահում էին ռուսներին. ռուսները չէին կարո՞ղ նրանց բերել. Սասուն Միքայելյան

10:38, 05 մարտ 2024
Մեր 3 նախագահները գերեվարված են, նաև ՊԲ հրամանատարն ու էլի մարդիկ, որոնք 100%-ով վստահում էին ռուսներին. ռուսները չէին կարո՞ղ նրանց բերել. Սասուն Միքայելյան

Մենք պիտի խելոք լինենք, այն ժամանակ համախմբված էինք, հնարավորություն եղավ, ազատագրեցինք, այսօր ես էլ եմ մեղավո՞ր, թե այն նախորդ պետական այրերն են մեղավոր:  Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

 

«Այսօր, պարզ ասեմ, մեր երեք նախագահները գերեվարված են, նաև ՊԲ նախկին հրամանատարն ու էլի մարդիկ։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց եկեք հասկանանք էլի, որ այն անձինք են այսօր այնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին, պարզ ասեմ, և ռուսները չէին կարողանո՞ւմ նրանց բերել Հայաստան։ Միշտ ասում եք՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞ւմ միանանք, ո՞ւմ չմիանանք։ Ես իմ տեսանկյունից եմ խոսում․ այս տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, մենք լինելով ՀԱՊԿ անդամ, մեզ համար ի՞նչ արեցին։ Նարկոզը տվել են ու վեց տարի մեզ փրթում են ռուսները: Այդ ամենի պարզ ապացույց է այն, որ մեր երկրի երեք նախագահները գերեվարված են թշնամու կողմից եւ այդ տարածաշրջանի խաղաղապահ ուժերը ռուսական ուժերն են: Խաղաղապահ ուժերն ի՞նչ պետք է անեն, սահման է գծած, եթե հայն անցնի էն կողմ, պետք է խփեն, եթե թուրքն անցնի, պետք է խփեն», - նշեց Սասուն Միքայելյանը:

 

Միքայելյանը անդրադարձավ նաև Արցախի ներկայիս կարգավիճակին՝ նշելով՝ հույսը չի կտրել։


«Ժամանակը կգա, երիտասարդ, ամեն ինչ պարզ կլինի։ Մենք էլ 90-ականներին չէին պատկերացնում, որ կարող է․․․»,- ասել է նա։