Հետևեք մեզ։

Ամբողջ պայքարը գնում է հենց այդ միջանցքի համար, որ չպիտի տանք․ Սասուն Միքայելյան

10:48, 05 մարտ 2024
Ամբողջ պայքարը գնում է հենց այդ միջանցքի համար, որ չպիտի տանք․ Սասուն Միքայելյան

Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ  Սասուն Միքայելյանը անդրադարձավ Արցախի ներկայիս կարգավիճակին՝ նշելով՝ հույսը չի կտրել։

 

«Ես իմ հույսը երբեք չեմ կտրել, ժամանակը կգա,ա մեն ինչ պարզ կլինի։ Մենք էլ էն ժամանակ, 90-ականներին չէինք պատկերացնում, որ կարող է․․։ Սպարապետը կարողացավ համախմբել և մենք կարողացանք ազատագրել այդ տարածքները։

 

Դիտարկմանը, թե Սպարապետը ասում էր, որ մի օր Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում, տեսնում ենք, որ խոսում են միջանցք տալու մասին, Միքայելյանն արձագանքեց․ «Ով է խոսում միջանցք տալու մասին, էս ամբողջ պայքարը գնում է հենց այդ միջանցքի համար, որ չպիտի տանք»։