Հետևեք մեզ։

Լավրովի հետ հանդիպելուց ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում աշխատանքի վերաբերյալ․ ՌԴ ԱԳՆ

11:04, 05 մարտ 2024
Լավրովի հետ հանդիպելուց ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում աշխատանքի վերաբերյալ․ ՌԴ ԱԳՆ

ԵՄ դեսպանների մերժումը` հանդիպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց գործունեության վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ վերջերս ՌԴ նախագահական ընտրություններից առաջ զրույցի է հրավիրել ԵՄ դեսպաններին, սակայն նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։


«Այս դեպքում, ամենայն հարգանքով կամ անհարգալից վերաբերմունքով այդ մարդկանց նկատմամբ, նրանք միայն գործառույթ են, միայն տեղեկատվություն են փոխանցում մի երկրից երկիր, և դա հարց է առաջացնում, և բոլորի մոտ նույնն է, իսկ ի՞նչ են իրականում անում նրանք և ինչպե՞ս են իրենց մեկնաբանում մեր երկրի տարածքում, եթե չեն կատարում իրենց կարևորագույն գործառույթը»։ - ասաց նա "Соловьев Live"-ի եթերում։

 

«Իրենց ամբողջ ժամանակը, նկատի ունեմ արևմտյան երկրների դեսպանները, նվիրում են միայն մի բանի, ես բոլորի մասին չեմ խոսում, այլ այս «շարժիչի» մասին, նրանք առաջին հերթին զբաղվում են մեր երկրի ներքին գործերին միջամտելով»,- հավելել է Զախարովան։