Հետևեք մեզ։

Ներկա դրությամբ կուտակումներ չկան, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում է Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերին․ ԳՇ պետ

11:20, 05 մարտ 2024
Ներկա դրությամբ կուտակումներ չկան, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում է Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերին․ ԳՇ պետ


Ներկա դրությամբ կուտակումներ չկան, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում է Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերին։  ՀՀ ԶՈՒ-ն իր զբաղեցրած բնագծում կատարում է իր առջև դրված խնդիրները։ Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Հարցին, թե ՌԴ-ից զենքի մատակարարման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան և արդյոք ճիշտ է, որ պատերազմից հետո Ռուսաստանը զենքի մատակարարման իր պարտավորությունները չի կատարում, Ասրյանն արձագանքեց․ «Հարցը պարունակում է գաղտնիություն։ Ես որպես զինվորական մարդ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ես իրավունք չունեմ այս միջավայրում ձեր հարցին պատասխանելու»,-ասաց նա:

Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի քննության վերաբերյալ Ասրյանը նշեց, որ հետաքննությունը դեռ շարունակվում է, ավարտական փուլին հասնելու պարագայում այդ մասին կտեղեկացվի։