Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Իսկ թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է պարունակում»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե պետք է սառեցնենք»։