Հետևեք մեզ։

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն աճել է. ՊԵԿ

11:51, 05 մարտ 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն աճել է. ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715։

Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Այն գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 799-ով կամ 5.3 %-ով: