Գևորգ Պապոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար: Այս մասին նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի մեջ.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գևորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:
Փետրվարի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Մինչև հրամանագիրը՝ Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտարարել էր պաշտոնը թողնելու մասին:
Փետրվարի 26-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: