Հետևեք մեզ։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ուղևորվել է Ադրբեջան

12:37, 05 մարտ 2024
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ուղևորվել է Ադրբեջան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա աշխատանքային այցով ուղևորվել է Ադրբեջան։

Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում են քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։