Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակազմի կին աշխատողները կպարգևատրվեն 70 000 դրամի չափով

12:48, 05 մարտ 2024
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակազմի կին աշխատողները կպարգևատրվեն 70 000 դրամի չափով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի կին պատգամավորներն ու աշխատակազմի կին աշխատողները կպարգևատրվեն 70 000 դրամի չափով։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ աշխատակազմի կին աշխատողներին պարգեւատրել  յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասված է կարգադրության մեջ։