Հետևեք մեզ։

«Քանի դեռ Հայաստանը սպառազինված չէ, պետք է ռազմական գործողություններով 8 գյուղերը կցենք մեր հողերին»․ ադրբեջանցի պատգամավոր

13:20, 05 մարտ 2024
«Քանի դեռ Հայաստանը սպառազինված չէ, պետք է ռազմական գործողություններով 8 գյուղերը կցենք մեր հողերին»․ ադրբեջանցի պատգամավոր
Հայաստանը, դաշինք ստեղծելով Ֆրանսիայի և Հունաստանի հետ, փորձում է դրանք օգտագործել զինվելու համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին։
 
 
«Քանի դեռ Հայաստանը սպառազինված չէ, մենք պետք է ռազմական գործողություններ իրականացնենք և 8 գյուղերը կցենք մեր հողերին։ Կարծում եմ, որ իրադարձությունները լավագույնս չեն զարգանում։ Ես կոչ եմ անում թույլ չտալ մատակարարումը Իրանի տարածքով Հայաստան զենքի մատակարարումը»,- ասել է Ֆազաիլ Ագամալին: