Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս, որ ունեցել ենք Վազգեն Սարգսյանի նման ռազմական, քաղաքական գործիչ։
Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:
«Վազգեն Սարգսյանը 1141 թվականից հետո առաջին անգամ հայկական տարածքներ է կարողացել միավորել, բանակ ստեղծել ու ազատագրել տարածքներ»,-ասաց Ջհանգիրյանը։
Ջհանգիրյանի խոսքով` ժամանակները փոխվում են և ոչինչ վերջնական չէ։ Նա հույս հայտնեց, որ մի օր Հայաստանը հզոր բանակ կունենա և ամեն ինչ կփոխվի. «Մենք էլ 30 տարի տիրապետում էինք այդ ազատագրված տարածքներին և մտածում էինք, որ այդպես էլ միշտ մնալու է: Կյանքը փոխվում է, հուսանք, որ կունենանք ուժեղ, ժամանակակից զենքով զինված բանակ, որը կունենա նոր մարտավարություն, և նոր ռազմավարությամբ հարմար պահի կկարողանանք վերադարձնել մեր հայկական տարածքները»։