Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ «մոլորվելու հետևանքով ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը վերադարձել է Ադրբեջան»։
«Ռուսլան Փանախովը վերադարձել է Ադրբեջան»,-հայտնում են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ սահմանն ապօրինաբար հատած զինված, ապա ՀՀ ԶՈւ զինծառայողների կողմից վնասազերծված ադրբեջացնի զինծառայողին կարտահանձնեն Ադրբեջան։