Հետևեք մեզ։

Հայկական ինքնաթիռների՝ դեպի Եվրոպա թռիչքների արգելքը վերացնելու ուղղությամբ լուրջ առաջընթաց կա. ՔԱԿ նախագահի տեղակալ․ «Արմենպրես»

17:33, 05 մարտ 2024
Հայկական ինքնաթիռների՝ դեպի Եվրոպա թռիչքների արգելքը  վերացնելու ուղղությամբ լուրջ առաջընթաց կա. ՔԱԿ նախագահի տեղակալ․ «Արմենպրես»

Հայկական ինքնաթիռների՝ դեպի Եվրոպա թռիչքների արգելքը  վերացնելու ուղղությամբ լուրջ առաջընթաց կա.  Հայաստանի քաղաքացիական  ավիացիան Եվրոպական միության գործընկերների հետ իրականացրել է մեծածավալ աշխատանք: Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության կողմից արձանագրված 40-ից ավելի թերությունները վերջին երկու տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ շտկվել են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը՝ ընդգծելով, որ արգելքի սահմանումից հետո  քաղավիացիայի կոմիտեի և Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության միջև կնքվել է երկու տարվա աջակցության պայմանագիր, որի շրջանակում շուրջ երկու տարի Եվրոպական միության երկու փորձագետներ ամենօրյա աշխատանքներ են իրականացրել   ՀՀ քաղավիացիայի կոմիտեի այն  վարչություններում,  որտեղ արձանագրվել էին ամենամեծ անհամապատասխանությունները:

«Այն ավարտվեց նախորդ տարի՝ 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո ամփոփիչ քննարկումներ եղան Քյոլնում, այնուհետև Երևանում, որին ներկա էին Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի  և ոլորտի մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում  արձանագրվեց հսկայածավալ աշխատանքի կատարողական, որն իրականացվել է մեր և Եվրոպական միության կողմից:

Այս երկու տարիների ընթացքում  բոլոր կանոնները, օրենքները փոփոխելով՝ մենք հասել ենք այն կետին, որ առաջիկայում Եվրամիության  մեր գործընկերներին կկարողանանք ներկայացնել արդեն իսկ փոփոխված կանոններով և օրենքներով պատշաճ վերահսկողությունը, որը նույնպես մի փոքր ժամանակ կպահանջի»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։