Հետևեք մեզ։

Տանգոն երկուսով են պարում. Ֆրանսիայի դեսպանը՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի երաշխավորության մասին

12:58, 06 մարտ 2024
Տանգոն երկուսով են պարում. Ֆրանսիայի դեսպանը՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի երաշխավորության մասին

Տանգոն երկուսով են պարում: Նախևառաջ երկու կողմերը պետք է անկեղծորեն կամենան հանգել պայմանագրի:  «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիեր Դըկոտինը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ ու շահագրգռված է Ադրբեջանի հետ խաղաղության, սակայն, նկատի ունենալով Ալիևի՝ պայմանավորվածությունները խախտելու գործելաոճը, մշտապես նշվում է, որ դրա իրագործման համար միջազգային երաշխիք է պետք՝ խաղաղության պայմանագրի իրագործման համար, և հարցին՝ըստ իրեն՝ ո՞վ, ի՞նչը կարող է լինել այդ երաշխիքը, ԵՄ-ն, Ֆրանսիան ի՞նչ դերակատարում կարող են ունենալ այս առումով:

 

«Եվ, անշուշտ, վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում մենք հասել ենք որոշակի վստահության, որ հարկավոր է երրորդ կողմի աջակցություն և երաշխիքներ:

Մեր կարծիքով՝ ամերիկյան և եվրոպական միջնորդություններն ամենահուսալի երաշխիքներն են: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում մենք տեսել ենք, որ երաշխավորության համակարգը, որ գործում էր դեռ 2020-ից, չաշխատեց: Եվ մենք պետք է դասեր քաղենք դրանից»,-ասել է դեսպանը։