Հետևեք մեզ։

Վստահ եմ՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն. Պեսկով

14:37, 06 մարտ 2024
Վստահ եմ՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինը» կրթական մարաթոնում։

«Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրվել, բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, մենք ունենք դա մեր կողմից, կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսությունը։ Ուստի վստահ եմ, որ այս դժվարությունները կանցնեն, Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է»,- ասել է Պեսկովը։