Հետևեք մեզ։

Ռուսաստանին չեն տեղեկացրել «Զվարթնոց» օդանավակայանից սահմանապահների դուրսբերման մասին. Պեսկով

14:40, 06 մարտ 2024
Ռուսաստանին չեն տեղեկացրել «Զվարթնոց» օդանավակայանից սահմանապահների դուրսբերման մասին. Պեսկով

Հայաստանի կողմից Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ որոշումներ չեն կայացվել, դրանք չեն հաղորդվել Ռուսաստանի պաշտոնական ուղիներով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Փետրվարի 27-ին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուս սահմանապահները պետք է լքեն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ հավելելով, որ հայկական կողմն ինքը կպաշտպանի երկրի սահմանները։

 

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան Երևանից որևէ հարցում չի ստացել այս օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։

 

Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ իր քաղաքական ուժը մտահոգված է ռուս սահմանապահների առկայությամբ, և այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։