Ինչ բարի կամքի դրսևորում, սա ստրկացված իշխանության դրսևորում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասանելով ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջնցի զինծառայողին Բաքվին հանձնելու մասին հարցին։
«Այս վարքագծով ՀՀ պետական արժանապատվությունն է այս իշխանությունը շպրտել գետնին։ Այդ կեղծ թեզը, որ անընդհատ տանում է, դա գալիս է Նիկոլ Փաշինյանի էությունից, նա իր վարքագծով չի հանդուրժում ոչ միայն բարեկամությունը, նաև եղած դաշնակցային հարաբերությունները վերածում է թշնամականի, թշնամիներին ավելի է կատաղեցնում, դարձնում վայրենի։ Ինչպես ինքն իր կյանքն է ապրում, այդպես էլ պարտադրում է մեր ազգին։ Տեսեք՝ ներքին թշնամանք սերմանելուց սկսած, ավարտած պետության նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելով։ Նա իր քաղաքկանաությունը տանում է ընդդեմ ՀՀ-ի, Արցախի ու հայ ժողովրդի»,-ասաց Մինասյանը։