ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մահը համարել է մեծ կորուստ համաշխարհային քաղաքականության համար։
Քիսինջերը՝ ամերիկյան ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը, ով նշանակալի հետք է թողել դիվանագիտության պատմության մեջ, մահացել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին 100 տարեկան հասակում ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում։
«Ես շատ ցավում եմ, որ դոկտոր Քիսինջերն այլևս չկա: Եթե Քիսինջերի նման մարդիկ այժմ ազդեցիկ կամ իշխանության ղեկին լինեին Հյուսիսային Ամերիկայում, եվրոպական մայրաքաղաքներում, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Ուստի, իսկապես, մեծ կորուստ է` Քիսինջերի հեռանալը, միջազգային քաղաքականության համար»,- ասել է Պեսկովը Ռուսական գիտելիքի ընկերության «Գիտելիք. առաջին» մարաթոնի ժամանակ: