Հետևեք մեզ։

Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ․ Հայկական կարմիր խաչի ընկերություն

16:41, 06 մարտ 2024
Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ․ Հայկական կարմիր խաչի ընկերություն
Փետրվարի վերջին ԿԽՄԿ ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին, որոնց հնարավորություն է տրվել առանձնազրույցի ընթացքում կապ հաստատել հարազատների հետ։ Այս մասին հայտնում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը։
 
«Իր հանձնառությունից ելնելով՝ ԿԽՄԿ-ն նման այցելությունների ժամանակ գնահատում է պահվող անձանց հանդեպ վերաբերմունքն ու պահման պայմանները, նաև օգնում վերականգնել կամ պահպանել կապն իրենց ընտանիքների հետ։
Մեր աշխատանքի ընթացակարգերի համաձայն՝ այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն պահող իշխանությունների ներկայացուցիչներին»,-ասվում է հաղորդագրությունում: