2021 թ. մայիսից սկսած ՀԱՊԿ հետ մեր քննարկումները եղել են այն, որ Ադրբեջանի հետ մենք ունենք սահման, ՀԱՊԿ-ն պնդել է՝ չունենք ու չի ճանաչել և նույնիսկ չի դատապարտել ՀՀ տարածքի նկատմամբ օկուպացիան։
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով անդրաառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կոչին, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչը ինչ ուղղությամբ է գնում:
«Ես կասեի, որ այստեղ ավելի շատ անհրաժեշտություն կա, որ ՌԴ-ն որպես ՀԱՊԿ անդամ, հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ, ոչ թե Հայաստանը հստակեցնի»,-ասաց Գրիգորյանը։