Հետևեք մեզ։

Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան (լուսանկարներ)

18:47, 06 մարտ 2024
Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան (լուսանկարներ)

Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան:

Վարչապետը թանգարանի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ահմեդ Ֆարուկ Հոնեյմի ուղեկցությամբ շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում: