Հետևեք մեզ։

ԱԱԾ ծառայողի օրն այլևս չի նշվի դեկտեմբերի 20-ին․ այլ օր է սահմանվել

19:53, 06 մարտ 2024
ԱԱԾ ծառայողի օրն այլևս չի նշվի դեկտեմբերի 20-ին․ այլ օր է սահմանվել

Հայաստանում Ազգային անվտանգության ծառայության ծառայողի օրը կնշվի ոչ թե դեկտեմբերի 20-ին, այլ հունվարի ութին։ Hayastan.news-ը տեղեկանում է, որ համապատասխան նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Նշվում է, որ   2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքները, որոնցով, ըստ էության, համակարգային փոփոխություններ են նախատեսվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի նշանակման և ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչն էլ հիմք ընդունելով, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել յուրաքանչյուր տարի՝ հունվարի 8-ին։ Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը: Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից։

Նշենք, որ արևմտամետ հասարակական կազմակերպությունները նախորդ տարի քննադատել էին Փաշինյանին դեկտեմբերի 20-ին ԱԱԾ գնալու համար, որովհետև այդ օրը Խորհրդային միության անվտանգության առաջին օրգանի հիմնադրման օրն է։