Հետևեք մեզ։

Ֆրանսիայի Մարսել քաղաքում կբացվի Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը

11:12, 07 մարտ 2024
Ֆրանսիայի Մարսել քաղաքում կբացվի Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը
 

 

Ֆրանսիայի Մարսել քաղաքում ս․թ․ մարտի 15-ին տեղի կունենա Սողոմոն Թեհլերյանի ժառանգության հիշատակը հավերժացնող արձանի բացումը:
 
1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը սպանեց Թալեաթ փաշային՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին։
 
Թեհլերյանի գործողությունները մաս էին կազմում Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից իրականացվող «Նեմեսիս» օպերացիայի, որը փորձում էր պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության մեղավորներին:
 
Գործողությունը հանգեցրեց մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանության, որոնց թվում էին, ի թիվս այլոց, Թալեաթ փաշան, Ջեմալ փաշան, Ջեմալ Ազմին։