Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «կովկասյան տարածաշրջանը չպետք է թույլ տա, որ այն դառնա մրցադաշտ այլոց համար»։
Իրանական IRNA գործակալության հաղորդման համաձայն, Իրանի նախարարը Թեհրանում կայացած հանդիպմանն ասել է. «Տարածաշրջանից դուրս անվտանգություն որոնելը հակառակ արդյունքն է ունենում, տարածաշրջանը վերածում է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջ բերում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»:
Նշենք, որ Հայաստանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացիկ ընթացքը և զարգացման հեռանկարները։