Հետևեք մեզ։

Զանգվածային շանտաժից հետո Գերմանիայում չեղյալ են հայտարարել «ԼՂ վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությունը» միջոցառման անցկացումը․ ՀՀ դեսպան

13:03, 07 մարտ 2024
Զանգվածային շանտաժից հետո Գերմանիայում չեղյալ են հայտարարել «ԼՂ վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությունը» միջոցառման անցկացումը․ ՀՀ դեսպան

Զանգվածային շանտաժից, ստի ու սպառնալիքների արշավից հետո Գերմանիայի արտաքին քաղաքականության միությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը չեղյալ են հայտարարել «Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությունը» միջոցառումը և ստիպված են միջոցառումն անցկացնել միայն վիրտուալ։ Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում հաղորդում է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Մնացականյանը։

Նա նշել է՝ հուսով է, որ անկախ գիտնականների և ՀԿ-ների դեմ այս անհարկի աղմուկը բարձրացնելով շատ ավելի շատ մարդիկ ուրախ կլինեն վիրտուալ ներկա գտնվելու միջոցառմանը:

«Շնորհակալություն գործադուլավորներին էժան մարքեթինգի համար, իսկ մասնակիցներին մաղթում եմ «անվտանգ» քննարկում»։

Hayastan.news-ը ավելի վաղ հաղորդել էր, որ Բեռլինում «Արցախի մշակութային ժառանգությունը» գրքի շնորհանդեսը կանցկացվի առցանց։

Վերլուծական