Պատմական Անիի կամրջի վերականգնումը հարցականի տակ է։ Այս մատին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Անադոլու» գոծակալության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրել է, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։
«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը մեծանան»,-ասել է նա։